Միշտ էլ հնարավորություններ կան. Սերժ Սարգսյանը՝ Արցախի հարցը օրակարգ բերելու մասին
Քաղաքական
16:13 02/09/2025
Հայաստան

Միշտ էլ հնարավորություններ կան. Սերժ Սարգսյանը՝ Արցախի հարցը օրակարգ բերելու մասին

«Միշտ էլ հնարավորություններ կան»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ Արցախի հարցը հնարավո՞ր է բերել օրակարգ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածք։

Նա նշեց, որ Արցախի անկախության օրվա հետ կապված ինչ ցանկացել է, նշել է իր ուղերձում։

Հարցին՝ այսօրվա և առաջվա Հայաստանն ինչով են տարբերվում, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ նախկինում ՀՀ-ն գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այսօր ՀՀ-ն գոյություն ունի իր քաղաքացիների շնորհիվ, Ս. Սարգսյանն ասաց. «Դուք չե՞ք տեսնում տարբերությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder