Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Հրապարակ». ԱՆԻՖ-ի գործով 1 տարի անց մեղադրանք առաջադրվեց հիմնադրամի ու դրա դուստր ընկերության տնօրեններին
«Հրապարակ» թերթը գրում է. «Միլիարդների չարաշահումներ թույլ տված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) քրեական գործի հարուցումից 1 տարի անց մեղադրանք առաջադրվեց հիմնադրամի ու դրա դուստր ընկերության տնօրեններին՝ Դավիթ Փափազյանին՝ Վահան Փափազյանի որդուն, և «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանին, որին մեղադրում են կեղծիքի և ծառայողական լիազորությունները չարաշահելու համար։ Նա արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի դուստրն է։
Թերևս այս գործով է պայմանավորված Մանուկյանի չեզոքությունը վերջին տարիներին։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող Բելլա Մանուկյանի նկատմամբ նախաքննական մարմինը խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում