Ձեր ասածը իրականության չի համապատասխանում, ինչու եք այդպես լուրջ նայում, ոնց, որ ստում եմ.Գառնիկ Դանիելյանը՝ փոխնախարարին
Տնտեսություն
16:55 03/09/2025
Հայաստան

Ձեր ասածը իրականության չի համապատասխանում, ինչու եք այդպես լուրջ նայում, ոնց, որ ստում եմ.Գառնիկ Դանիելյանը՝ փոխնախարարին

«Ռոսելխոզնադզորը հայտարարեց, որ 140-ից ավել բեռնատարերից երկու օրվա ընթացքում 21-ը հետ են ուղարկել, իսկ դրանից առաջ հայտնի դարձով, որ «Սպայկա» ընկերության 100-ից ավել բեռնատարարերի շարժը ՌԴ-ում արգելափակվել է»,-ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում Էկոնոմիկայի փախնախարար Էդգար Զաքարյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նաև հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ հայ գործարարները և բեռնափոխադրողները Վրաստանում բազմաթիվ խոչընդոտների են հանդիպում։

Պատգամավորը նշեց, որ տեղեկություններ կան, որ հայ բեռնափոխադրողներից Վրաստանում գումար են վերցնում բեռնատարերը բաց թողնելու համար։

 «Խնդիրներ են առաջացել, որոնք և Հայաստան-Վրաստան բարեկամական հարաբերություններին հարիր չէ և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին»,-ասաց Դանիելյանը։

 Էդգար Զաքարյանը հայտարարեց, թե պատգամավորի բարձրացրած հարցերն իր համակարգման տիրույթում չեն։

«Բայց վստահ ասեմ, որ Վրաստանի հետ կապված հարցերի մեծ մասը լուծվել է, որովհետև  մեծամասնությունը տեխնիկական, իրավական  հարցեր են»,-հայտարարեց փոխնախարարը։

 Փոխնախարարը հիշեցրեց, որ էկոնոմիկայի նախարարը պարբերաբար հրապարակում է թվերը, թե քանի մեքենա է անցել վրաց-ռուսական սահմանը։

 «Այդքան էլ Ձեր ասածը իրականության չի համապատասխանում, խնդիրները չեն կարգավորվել , դուք էլ լավ գիտեք, ինչու եք այդպես լուրջ նայում, ոնց, որ ես ստում եմ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և նան խորհուրդ տվեց զանգահարել ցանկացած բեռնափոխադրողի և նրանք կասեն, թե ինչ խնդիրների առջև են կանգնած, հավելելով. «Այդ անխոչընդոտ բեռները ամիսներվ կանգնեցնում խոչընդոտում են իրենց մուտքը»։

Փոխնախարարը հակադարձեց, որ բավականին խնդիրներ լուծվել են և դրա արդյունքում բեռնափոխադրումների քանակի մեծ թվեր կան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder