Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Որևէ սուբստանցիոն շփում չի եղել. Պեսկովը՝ Պուտին-Ալիև հանդիպման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Պեկինում որևէ սուբստանցիոն շփում չի եղել։ Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս անգամ որևէ սուբստանցիոն շփում չի եղել»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Պուտինը և Ալիևը միմյանց ձեռքսեղմումով ողջունել էին Պեկինում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ։
Բաքվի հեռուստատեսությունը հրապարակել է Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև կարճատև ձեռքսեղմման կադրեր։