Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունից տուժածներից երկուսը դուրս են գրվել
Ամիրյան փողոցում երեկ մեքենայի պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքաիներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցներից։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից։ Երրորդ տուժածի վիճակը միջին ծանրության է, կյանքին սպառնացող վտանգ չկա։
Հիշեցնենք, որ երեկ Երևանի կենտրոնում ընթացող մեքենայի պայթյունի հետևանքով վնասվել էր կանգառում կանգնած 58 համարի ավտոբուսը, ինչպես նաև այլ մեքենաներ։ Հիվանդանոց տեղափոխվածներից երկուսն ավտոբուսի ուղևորներ են, որոնք տուժել էին ապակիների կոտրվելու հետևանքով։