Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան զորքերը դուրս չի բերի Դոնբասից, քանի որ այն Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության կարևոր մասն է կազմում։
«Մենք ոչ մի դեպքում չենք կարող նրան տարածք հանձնել»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա՝ պատասխանելով այդ մասին հարցին՝ հավելելով. «Սա մեր պաշտպանական գծի շատ հզոր մասն է։ Մենք նման նվերներ չենք անի»։
Զելենսկին հավելել է, որ երկրի սահմանադրությունը նույնպես թույլ չի տալիս Ուկրաինային հրաժարվել Դոնբասից։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ճանաչել և միջազգային մակարդակով ձևակերպել Ղրիմի, Դոնբասի և Նովոռոսիայի միացումը Ռուսաստանին։