Ինչպես Էրդողանը, Ալիևն ու Փաշինյանը խաբեցին Թրամփին
Քաղաքական
09:56 03/09/2025

Ինչպես Էրդողանը, Ալիևն ու Փաշինյանը խաբեցին Թրամփին

Ինչից սկսենք՝ հեռվի՞ց, թե՞ մեջտեղից։

Եթե հեռվից, հիշեցնեմ լրագրող Փաշինյանի ավելի քան 24 տարի առաջվա մանկական երազանքը, որ հրամցվում էր ԱՄՆ-ի մտքեր որպես. «ԱՄՆ-ը մտածում է, եթե ՀՀ-ն անտեսելով սեփական շահը իր ողջ տարածքը ծառայեցնում է Ռուսաստանին, ի՞նչն է խանգարում, որ մի փոքր, չափազանց փոքր տարածք ծառայի ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերին» (23.05.2001, ՀԺ):

Ը։

Փաստորեն՝ Արցախի Հանրապետությունը, որ այնքան հետ էր հրել Ադրբեջանին Հայաստանի սահմանից ու ապահովում էր ադրբեջանցիներից հեռու ապրելու երանությունը։ Հազարավոր տղաներ էին խանգարում, որ չէին թողնում Ադրբեջանը Թուրքիային այնքան մոտենա, որ համարյա քիթ-քթի հասնեն։

Ու հիմա, երբ Փաշինյանը Թուրքիան ու Ադրբեջանը մոտեցրել է իրար, ինչքան կարողացել է ու դեռ ձգտում է, մնում է «մի փոքր, չափազանց փոքր տարածք ծառայի ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերին» ու նիկոլի, կամ իրեն խորը հուշած երազանքը կատարվի։

Նիկոլի միտքն էր, թե ի սկզբանե՝ Թուրքիայի շահերի հետ կապված էր այն ծագել, արդեն կարևոր չէ, ինչպես հարցը հավն է եղել, թե ձուն։

Փաստն այն է, որ Փաշինյանի՝ 2001 թվականից ծրագրերի մեջ Արցախի լինելը արդեն չէր մտնում։ Այլապես՝ ինչպես կարող էր մի չափազանց փոքր տարածք (ի դեպ՝ դժվար թե թյուրքական աչքներին այդ տարածքը, ինչպես ցանկացած ՀՀ տարածք փոքր երևա) միացնել Ադրբեջանն ու Թուրքիան՝ Հայաստանով։

Հաջորդը՝ որ մի գործարարը, էլ չեմ ասում՝ երկրի ղեկավարը ընդամենը նախաստորագրությամբ արդեն միլիոններ կծախսի բարաթի վրա նախնական սևագիրը իրականացնելու։

Որ Փաշինյանը իրենց բռի մեջ է՝ կասկած չկա, բայց արդեն սկսված ճանապարհների կառուցմամբ այլ բաներ են պարզվում։

Տրամաբանորեն։

Էրդողանը օգոստոսի 25-ին ասում է. «Օգոստոսի 22-ին՝ ուրբաթ օրը, մեր երկրի հետ միասին Հարավային Կովկասի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի նախագծի հիմքը դրեցինք։ Ապրեցինք Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգծի կառուցման աշխատանքներին մեկնարկ տալու հպարտությունը, որը բացելու է Զանգեզուրի միջանցքի դուռը»։

Այս շինարարության համար այս պահին Թուրքիան 2․4 մլրդ եվրո է տրամադրել։

Ո՞վ կսկսեր այսպիսի մեծ ու թանկ շինարարություն, եթե համոզված չլիներ, որ Հայաստանը ասենք չի փոխի իր դիրքորոշումը «փոքր տարածք» տրամադրելու Թուրքիայի շահերին։

Նկատեք՝ Փաշինյանը այն տարիներին դիտմամբ չի նշել Ադրբեջանի շահեր և այլն, բայց չի էլ ասել, թե՝ Հայաստանը երբ տարածք տրամադրի Թուրքիային Ասիա դուրս գալու, Արցախն էլ է ճանապարհ տալու, որ Թուրքիան հասնի Ադրբեջանին։

Սրան պետք էր ժամանակին ուշադիր լինել, Նիկոլին միմոսի տեղ չդնել ու մտածել, թե՝ «ժողովուրդը» տվել է իշխանությունը, մի բան այն չանի, նույն կերպ էլ հետ կվերցնի։ Տարածքների պես...։

Ափսոս։

Հիմա՝ ինչու Փաշինյանն այնքան ուշադիր հետևում էր, թե ինչ կետեր են թղթի վրա, ինչու Թրամփի առաջարկը գերիների վերադարձի մասով իրար խառնված մերժեց։

Եթե այս փաստին ավելացնենք սկսված աշխատանքների ծավալները, դուք չգիտեմ ինչ, բայց ես եզրակացնում եմ, որ կա արդեն վերջնական ստորագրված համաձայնագիր Էրդողանի, Փաշինյանի ու Ալիևի միջև, և Թրամփի մոտ «նախաստորագրումը» ընդամենը ներկայացնում էր ԱՄՆ համար, թե իբր՝ հա, դու ես որ կաս...

Վաշինգտոնյան «նախաստորագրումից» հետո մի քանի օր Էրդողանը բողոքեց, թե՝ այս տարբերակը Թուրքիայի շահերից չի բխում, Ալիևը գովեց Փաշինյանին, թե՝ հա, ճիշտ ես անում, գիտե՞ս ինչ լավ է տարանցիկ երկիր լինելը։ Պահեցին պատշաճությունը ԱՄՆ ու Թրամփի նկատմամբ, ու մինչ Թրամփը խորոզանում էր, թե՝ խաղաղություն է բերել Աբեբայջանի ու Ալբանիայի միջև, պարզվում է ամբողջ թափով շինարարություն է գնում՝ «բացելու զանգեզուրի միջանցքը»։

Հենց այդպես՝ «զանգեզուրի միջանցք». Ոչ Էրդողանը, ոչ Ալիևը ոչ միայն «Թրամփի ուղի» չեն ասում, այլև ամեն առիթով շեշտում են «զանգեզուրի անցում, միջանցք, դարպասների բացում»։ Ի դեպ՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ 42   կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը շատ ժամանակ չպետք է պահանջի Ադրբեջանին մեկ տարի, իսկ Հայաստանին՝ գուցե մի քանի տարի։ 

Ասանք փաներ, մուսյո Թրամփ։

Անահիտ Ոսկանյան

Հ.Գ.- Ու ո՞ր մասն է «ընդամենը» 42 կմ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչպես Էրդողանը, Ալիևն ու Փաշինյանը խաբեցին Թրամփին