Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու կա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արսեն Թորոսյանի սոցապնախարար նշանակվելուց հետո թափուր է մնացել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Մեր տեղեկություններով, 2 թեկնածու կա. մեկը հանձնաժողովի ներկայիս փոխնախագահ Հռիփսիմե Հունանյանն է, որը բախտի բերմամբ մանդատ է ստացել, ապա՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը՝ Լուսինե Բադալյանի հրաժարվելու պատճառով, սակայն ՔՊ -ում նրան չեն համակրում:
Բոլորը հիշում են, որ նա թիվ 1 քաղաքական մարմնում հայտնվել է առանց բարձրագույն կրթություն ունենալու և հակված են նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանի թեկնածությանը։ Սեպտեմբերի 8-ին մեկնարկելիք նստաշրջանից առաջ ՔՊ-ն նիստ կանի և կընտրի հանձնաժողովի նախագահ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։