Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել, ուղևորը փախուստի է դիմել և իր մոտից նետել արգելված իրերը. Արփինե Սարգսյան
Իրավունք
17:17 04/09/2025
Հայաստան

Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել, ուղևորը փախուստի է դիմել և իր մոտից նետել արգելված իրերը. Արփինե Սարգսյան

«Փարաքարում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մեքենայի վարորդը եղել է մեր գործընկեր Նարեկ Մկրտչյանի եղբայրը, նրա մոտ չի հայտնաբերվել ոչինչ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝  մեկնաբանելով ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած դեպքը:

Նա նշեց, որ Ն.Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել և բերման է ենթարկվել բաժին. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորը փախուստի է դիմել և նրա մոտից նետվել են իրեր, որտեղ, նախնական արդյունքներով հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ, տրամաբանական էր, որ այդ իրավիճակում պարեկային ծառայությունը իրականացներ ձերբակալում։ Ձերբակալումն իրականացվել է, բերման է ենթարկվել բաժին, աձի մոտ ոչինչ չի հայտնաբերվել։ Մյուս անձի որոնողական աշխատանքների մասով իրականացվել է  համապատասխան պրոցեսներ։

Նա նշեց, որ այժմ իրականացվում է նախաքննություն։

«Նախաքննությունն էլ կտա պատասխան՝ արդյոք Նարեկ Մկրտչյանի եղբայրն է փոխանցել  իր պայուսակը ընկերոջը, թե ընկերոջն է դա եղել։ Այս պահի դրությամբ առկա տվյալներով հիմնավորվում է, որ Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել», – ասաց Ա.Սարգսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել, ուղևորը փախուստի է դիմել և իր մոտից նետել արգելված իրերը. Արփինե Սարգսյան