Իհարկե՝ կունենանք. Աշոտ Հարությունյանն այս տարի Հայաստանում հացի Խնդիր է կանխատեսում
Տնտեսություն
12:01 05/09/2025
Հայաստան

Իհարկե՝ կունենանք. Աշոտ Հարությունյանն այս տարի Հայաստանում հացի Խնդիր է կանխատեսում

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն արդյունք են տալիս։ Սակայն ոլորտի գիտակ մասնագետները հակառակ կարծիքին են և ահազանգում են, օրինակ, ռազմավարական նշանակություն ունեցող մշակաբույսերի, մասնավորապես՝ ցորենի դեֆիցիտի մասին, որը պարենային անվտանգության լուրջ խնդիր է։ Հիմնահարցի շուրջ Panorama.am-ը զրուցեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ։

Ա. Հարությունյան-Պետության հրապարակած վիճակագրական թվերով նախորդ տարի բերքահավաքը կատարել են 54.4 հազար հեկտարից։ Միջին բերքը 1 հա-ից ցույց են տվել 21.5 ցենտներ։ Սա շատ վատ ցուցանիշ է։ Այսինքը համախառն բերքը պարենի առկայության բաժնում ցույց են տվել 120 500 տոննա։ Դա շատ վատ ցուցանիշ է։ 2024 թվականին արդեն պարենի առկայությունով, որ ցույց են տալիս ցորենի գծով ինքնաբավության մակարդակը, ապահովվածությունը 22.8 % է։ Վիճակագրությամբ ցույց են տվել, որ ազգաբնակչությանը միջինը մեկ հոգուն օրական հասանելիք հացը 366 գրամի կարգի է, որը նախորդ տարիների ցուցանիշենրի հետ համեմատած պակասել է 10, 12, 20 գրամներով։

 Խնդիրը նաև այն է, որ 2024 թվականին ցորեն մթերվել է 316 հազար տոննա՝ հիմնականում ՌԴ-ից։

Ցորենի սունյակում որպես անասնակեր ցորեն ցույց են տալիս 88 հազար տոննա,  երբ նախորդ տարիներին 118, 116 հազար տոննաներ է եղել։

Վիճակագրությամբ նաև ցույց են տալիս, որ 2024 թվականին ցորենից բացի ներկրվել է 40 հազար տոննայի կարգի ալյուր և սննդի համար ընդհանուր ցորենի սպառումը ներկայացվել է 380 հազար տոննայի կարգի և դրա հետ մեկտեղ 37500 տոննա կորուստ են ցույց տվել։

 Այս թվերը ցույց են տալիս, որ խայտառակ իրավիճակ է։

Իսկ իմ մտահոգությունն ու անհանգստությունն այն է, որ ընթացիկ՝ 2025 թվականի բերքահավաքի համար ցույց են տվել 47700 հա ցորենի ցանքատարածություն, որը նախորդ տարվա հետ համեմատած 7 հազար հա-ով պակաս է։

 Արդեն մարզերից էլ կան ձայնագրություններ և թվեր, որ բերքի վիճակը շատ վատ է։ Այսինքը նշանակում է, որ եթե նույնիսկ անցած տարվա բերքատվության ցուցանիշով էլ այս տարի հաշվենք, կստանանաք մոտավորապես 100 հազար տոննա ցորեն, նախորդ տարվանից 20 հազար տոննա էլ պակաս։ Եթե կրկին կորուստը համադրենք նույն նախորդ տարվանը, նաև սպառումը և մյուսները, ապա նշանակում է, որ արդեն խնդիր կա։

Իսկ ամենամեծ խնդիրը, որ ես բարձրաձայնում եմ, այն է, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ է ներկրվել 134 հազար տոննայի կարգի ցորեն՝ կրկին հիմնականում ՌԴ-ից։ Այս տարի առաջին եռամսյակում ներկրվել է 73900 տոննա ցորեն, իսկ երկրորդ եռամսակում 59800 տոննա։ Երկու եռամսյակը միասին կազմելէ 134 հազար տոննա։ ճանապարհների վիճակը գիտեք՝ ինչ է կատարվում Լարսում, արդեն երրորդ եռամսյակի երկու ամիսն էլ անցել է։ Շուտով կսկսվեն աշնանային անձրևները, հետո ձմեռ, ցւորտ, ձյուն և ճանապարհների խնդիր։ Եթե անգամ կրկնակի քանակություն էլ բերեն, չգիտեմ էլ, թե ինչպես են բերելու՝ չհաշված մնացած խնդիրները, ապա 134-ը կրկնակի էլ դառանա՝ կազմելու է 268 հազար տոննա ցորեն։ Դա էլ նախորդ տարվա ներկրածից պակաս է լինելու 50000 տոննայով։

 Ստացվում է, որ 20 հազար տոննա պակաս են արտադրել, 50 հազար տոննա պակաս ներկրեն, արդեն մնացած թվերը ցույց են տալիս։ Ալյուրն էլ այս տարի ներկրել են նախորդ տարվա ներկրածի ուղիղ կեսը՝ շուրջ 21 հազար տոննա։

Այսօնքն մենք արդեն լուրջ խնդիր ունենք, էլ չեմ ասում այս տարվա՝ 2025 թվականի ցորենի ցանքերը շատ վատ է, պետք է որ լեռնային գոտիներում ցորենի ցանքն ավարտած լիներ, բայց ներկայում գրեթե արված ցանք չկա։

Panorama.am-Այսինքը մենք 2025 թվականին հացի խնդրի առաջ ե՞նք կանգնելու։

Ա. Հարությունյան-ես թվերը հնչեցրեի, հիմա հղում եմ արել, որ գերատեսչական մարմինները համապատասխան մարդիկ նստեն այդ՝ իրենց իսկ հրապարակա թվերը նայեն։ Ես դեռ ոչ մի օպերատիվ թիվ չեմ ասել, որ օպերատիվ վիճակն ավելի վատ է, կտանեմ ցույց կտամ։ Թող մտահոգ մարդիկ նստեն այդ թվերը համեմատեն, և կհասկանան՝ կունենանք հացի խնդիր, թե չէ։ Իհարկե՝ կունենանք։

Panorama.am-Ցանքատարածություների կրճատման պատճառը պետական աջակցության բացակայությո՞ւնն է։

 Ա Հարությունյան-Ոչ միայն պետական աջակցությունը։ Ցորենին, որ ասում ենք ռազմավարական է, ոչ մի ուշադրություն չդարձրեցին, կիսատ-պռատ ծրագիր են թափթփված իրականցնում, որն այս պահին ուժի մեջ է, բայց մարդիկ ցանք չեն կատարում, գարնանը կատարած ցանքերի գումարները բավականին մարդիկ չեն ստացել՝ նույն պետական աջակցության սուբսիդիաները։ Հիմա սերմի խնդիր ունենք։ Գյուղատնտեսական մշակաբույսերի, մասնավորապես ցորենի ծախսերի ապահովագրման ծրագիրը հանել են, այսինքը՝ կարկուտի, ցրտահարության, հրդեհի դիմաց ոչ մի փոխհատուցում, հատուցում, օգնություն չկա։ Այդ ուղղությամբ մթերման խնդիրը բացարձակ չի կազմկերպվում, երբ որ բանկերում էլ տոկոսները բարձր են, էլ մարդն ինչպես մշակի, փող չունի, որ մշակի, հնար չունի որ մշակի, ցորենի ինքնարժեքը բարձր է ստացվում, չի կարողանում իրացնի. ներկրածն ավելի էժան է քան տեղական արտադրածը, պետությունն էլ այդ ուղղությամբ գրեթե ոչ մի քայլ չի անում։

Panorama.am-Բայց կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գյուղատնտեսական ծրագրերն արդյունավետ են և կայուն աճի ճանապարհին ենք։

Ա. Հարությունյան-Չկա ոչ մի բան։ Անցած տարի մշակվել է 208 հազար հա վարելահող՝ 443 հազար առկա վարելահողերի պայմաններում։ Սա իրենց հրապարակած թվերով, բայց իրականում ավելի վատ է։ Այս տարի պաշտոնապես հրապարակել են 196300 հա։ Տեսեք, թե նախորդ տարվանից քանի՝ շուրջ 11-12 հազար հեկտար էլ այդտեղ է պակաս։ Ինչի մասին է խոսքը, դեռ այդ թվին էլ չեմ հավատում։ Շրջում ես դաշտերում՝ ցանք չկա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իհարկե՝ կունենանք. Աշոտ Հարությունյանն այս տարի Հայաստանում հացի Խնդիր է կանխատեսում