Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ Ռոնալդուն նախաղային մարզումից լուսանկար է հրապարակել
Սպորտ
11:35 06/09/2025
Հայաստան

Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ Ռոնալդուն նախաղային մարզումից լուսանկար է հրապարակել

Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ Կրիշտիանու Ռոնալդու Ավանի ակադեմիայում անցկացված նախաղային մարզումից լուսանկար է հրապարակել ինսթագրամի սթորի բաժնում։

Հիշեցնենք, որ sեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը։ Սեպտեմբերի 9-ին ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիային։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder