Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եթե խաղի կանոններն այնպիսին են, որ դրանք ներկայացվում են տեռորիզմ, ուրեմն սկսեք Լիլիթ Մակունցից. Ավետիսյան
Պետական կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի՝ այսօր ասուլիսին մասնակցելու հրավերին միջազգային ներկայացուցչություններից չեն արձագանքել, որևէ աշխատակից այսօրվա ասուլիսին չէր եկել։ Ավետիսյանն ասաց՝ սպասելի էր։
«Մեզ մոտ այս կազմակերպությունները շարունակաբար խոսել են մարդու իրավունքներից, ազատություններից, ժողովրդավարությունից, ինչի ջատագովը ես եմ։ Նամակով խնդրել եմ դատական նիստերին ներկա լինեն իրենց ներկայացուցիչները, որպեսզի տեղեկանան, թե ինչպես է ընթանում դատական գործընթացը, ինչպես է ակնհայտ քաղաքական վերաբերմունք դրսևորվում դատական ու իրավապահ համակարգի կողմից»,-ասաց Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի ու ևս 17 կալանավորվածների քրեական գործով հրապարակված ձայնագրությունների որոշ դրվագներում առկա է նաև ինքը։
«Մեր զրույցները եղել են խաղաղ անհանզանդության փողոցային պայքարի մասին»,-ասաց Ավետիսյանը՝ նշելով՝ ձևավորվող խմբերը պետք է լինեն այն նպատակով, որ փողոցում չլինի բռնություն, որևէ վնասվածք որևէ մարդ չստանա, պրոցեսները պետք է լինեն խաղաղ, հանգիստ անհնազանդության տրամաբանության մեջ։ Իսկ դրա համար պետք է գիտելիք։
Նա հիշեցրեց, որ խաղաղ անհնազանդության ակցիաները Հայաստանում արգելված չեն։
Փորձագետը էկրանին ցույց տվեց ԱՄՆ-ում գործող կենտրոնի կողմից իրականացվող դասընթացները, որոնց ժամանակ գիտելիք են փոխանցում, թե ինչպես իրականացնել հեղափոխություն խաղաղ ճանապարհով։
«Այս կենտրոնի էջում դուք կտեսնեք ծանոթ մարդ, որը մինչև վերջերս ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էր, որը ՔՊ դեմքերից էր, որը 2015թ. Այդ ծրագրով ստացել է այդ գիտելիքը։ Խոսքը Լիլիթ Մակունցի մասին է։ Այդ գիտելիքների կիրառմամբ, այս մարդկանց մասնակցությամբ 2018-ին տեղի է ունեցել հեղափոխություն։ Հիմա հարց իրավապահներին, եթե այս ձայնագրություններն ամբողջական, ոչ կտրտրված դրվագներով փաստում են, որ պլանավորվում էր ոչ բռնի պայքար, խաղաղ անհնազանդություն, ոչ բռնի ճանապարհով հեղափոխություն, ինչի մասին Փաշինյանը վերջերս խոսում է, ինչի՞ համար են դրանք ներկայացվում քրեորեն պատժելի արարք, տեռորիզ։ Եթե խաղի կանոններն այնպիսին են, որ դրանք ներկայացվում են տեռորիզմ, ուրեմն սկսեք Լիլիթ Մակունցից։ Իրավապահներին առաջարկում եմ գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ բոլոր այն անդամների նկատմամբ, որոնք ոչ միայն տարածել են այդ գիտելիքը 2015-ից սկսած, այլև նաև նրանց նկատմամբ, որոնք դրանց կիրառմամբ իրականացրել են հեղափոխություն»,-ասաց Հ. Ավետիսյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանում իշխանությունը փոխվելու է, չի կարող այսպես շարունակվել, իսկ Հայաստանը պատասխան է տալու իրավական արդարադատության տրամաբանության ներքո, չի կարելի շարունակաբար ապօրինի գործողություններ իրականացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։