Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մայիս Սարգսյանը «Սեպտիմիուս» մրցանակաբաշխությունում ներկայացված է եղել Եվրոպայի «Լավագույն դերասան» անվանակարգում
Ամստերդամում՝ Տուշինսկի թատրոնում սեպտեմբերի 3-4-ը տեղի է ունեցել «Սեպտիմիուս» մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխությանը մասնակցել է նաև Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնի հիմնադիր, թատրոնի դերասան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանը, ով ներկայացված էր Եվրոպայի «Լավագույն դերասան» անվանակարգում Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմում Յաշայի դերակատարման համար։
«Շնորհավորում ենք մեր գործընկերոջը համաշխարհային ասպարեզում հեղինակավոր մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։ Մաղթում ենք նորանոր հաջողություններ...»,- նշում են Բոհեմ կամերային թատրոնից։