Մայիս Սարգսյանը «Սեպտիմիուս» մրցանակաբաշխությունում ներկայացված է եղել Եվրոպայի «Լավագույն դերասան» անվանակարգում
Մշակույթ
21:17 06/09/2025
Հայաստան

Մայիս Սարգսյանը «Սեպտիմիուս» մրցանակաբաշխությունում ներկայացված է եղել Եվրոպայի «Լավագույն դերասան» անվանակարգում

Ամստերդամում՝ Տուշինսկի թատրոնում սեպտեմբերի 3-4-ը տեղի է ունեցել «Սեպտիմիուս» մրցանակաբաշխությունը։ 

Մրցանակաբաշխությանը մասնակցել է նաև Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնի  հիմնադիր, թատրոնի դերասան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանը, ով ներկայացված էր Եվրոպայի «Լավագույն դերասան» անվանակարգում Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմում Յաշայի դերակատարման համար։

«Շնորհավորում ենք մեր գործընկերոջը համաշխարհային ասպարեզում հեղինակավոր մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։ Մաղթում ենք նորանոր հաջողություններ...»,- նշում են Բոհեմ կամերային թատրոնից։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մայիս Սարգսյանը «Սեպտիմիուս» մրցանակաբաշխությունում ներկայացված է եղել Եվրոպայի «Լավագույն դերասան» անվանակարգում