Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գիտնականները Ավստրալիայում հայտնաբերել են չղջիկների կողմից տարածվող նոր վիրուս։ Ուսումնասիրության մասին հաղորդում է The Telegraph-ը։
«Ավստրալիայում թռչող աղվեսների մոտ հայտնաբերվել է չղջիկների կողմից տարածվող նոր հարուցիչ, որը կոչվում է Salt Gully վիրուս»,-ասվում է հոդվածում։
Մասնագետները նշում են, որ վիրուսը կապված է ևս երկուսի՝ Nipah-ի և Hendra-ի հետ, որոնք Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դասակարգում է որպես «առաջնահերթ հարուցիչներ»։
Գիտնականները նաև հայտնում են, որ ներկայումս չկան ապացույցներ, որ Salt Gully-ն կարող է վարակել մարդկանց։ Ավստրալիայի ազգային գիտական գործակալության հետազոտողները հավելել են, որ չեն կարող վստահորեն ասել, թե ինչպես կզարգանա իրավիճակը ապագայում, և չեն կանխատեսել, թե արդյոք նոր հարուցիչը կարող է հանգեցնել հիվանդությունների բռնկման։