Գործ ունենք քաղաքական ճնշումների և հետապնդումների հերթական դրսևորման հետ. Աբրահամյան
Քաղաքական
09:54 08/09/2025
Հայաստան

Գործ ունենք քաղաքական ճնշումների և հետապնդումների հերթական դրսևորման հետ. Աբրահամյան

«ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկում է մեր գործընկեր Արթուր Սարգսյանի ապօրինի կալանավորման պայմաններում»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Նա նշում է, որ ինչպես ԱԺ-ում վերջինիս նկատմամբ իրականացված գործընթացը, այնպես էլ խափանման միջոցի վերաբերյալ 2 դատական նիստերը ցույց են տվել, որ առաջադրված մեղադրանքը, նրա նկատմամբ իրականացվող քարոզչական թիրախավորումը որևէ առնչություն չունեն իրականության հետ և այստեղ պարզապես գործ ունենք քաղաքական ճնշումների և հետապնդումների հերթական դրսևորման հետ:

«Ի՞նչ էլ ասեն, հորինեն, կեղծեն մեկ է` իրականությունը դրանից չի փոխվի: Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալ է և ապօրինի կերպով զրկվել է ազատությունից:

Ազատությո՛ւն Արթուրին և բոլոր քաղբաբտարկյալներին»,-գրում է Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գործ ունենք քաղաքական ճնշումների և հետապնդումների հերթական դրսևորման հետ. Աբրահամյան