Քաղաքացիների 90 տոկոսը շարունակում է բոյկոտել և չլրացնել հայտարարագիր. Նաիրի Սարգսյան
Տնտեսություն
16:45 08/09/2025
Հայաստան

Քաղաքացիների 90 տոկոսը շարունակում է բոյկոտել և չլրացնել հայտարարագիր. Նաիրի Սարգսյան

«Հայաստանի քաղաքացիների 90 տոկոսը շարունակում է բոյկոտել և չլրացնել հայտարարագիր»,- ասուլիսում ասաց «Հայաստանը ես եմ» քաղաքական-հասարակական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

Նա նշեց, որ վերջին հարցումն ուղարկել են մեկ շաբաթ առաջ, կարծում են՝  հայտարարագիրը լրացրած անձանց քանակը 100 հազարի կհասնի։

«Դրանք այն անձինք ենք, ովքեր ստիպողաբար, պարտադրաբար են լրացրել։ Այսինքն, պետական ոլորտում աշխատողներն են։ Նրանցից հիմնականում ստացել ենք բազմաթիվ ահազանգեր, որ ստիպում են իրենց լրացնել, նաև նախարարությունից մարդիկ են գնում, նստում կողքերին, որ իրենց ներկայությամբ լրացնեն, սպառնում են հիփոթեքային վարկի եկամտային հարկերը չեն կարող հետ ստանալ, ինչն անհեթեթություն է, նման բան գրված չէ օրենքում։ Ստում են, մարդկանց մոլորության մեջ են գցում»,- ասաց Ն. Սարգսյանը։

Նա նշեց, որ իրենք շարունակելու են «Դեմ եմ հայտարարագրմանը» քաղաքացիական ակցիաները, փորձելու են ակցիաների միջոցով հասնել նրան, որ չեղակվի այս անհեթեթությունը։

«Մինչև վերջնական հանգուցալուծումն իշխանությունները որևէ գործողություն չեն նախաձեռնի, կխուսափեն հասարակությանը տուգանելուց, դա իրենց համար կլինի քաղաքական ինքնասպանություն»,- ասաց Ն. Սարգսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder