Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանը պատրաստ է թեկուզ վաղը Թուրքիայի հետ բացել սահմանը. Ռուբեն Ռուբինյան
«Գլխավոր թեման հարաբերությունների կարգավորումն է, ամբողջ գործընթացը փակ սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է, քննարկումները հիմնականում սրա մասին են»,-Աժ ճեպազրույցների սրահում հայտարարեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է թեկուզ վաղը Թուրքիայի հետ բացել սահման և դիվանագիտական հարաբերություններ ունենալ։
Ռուբինյանն ասաց, թե՝ հայկական կողմից խոչընդոտներ չկան, իսկ հարաբերությունների հաջող հաստատման օրինակ է բերել ՀՀ-ի և Պակիստանի միջև վերջերս դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։
«Կամքի առկայության դեպքում, իսկ մեր կողմից այն կա, դա տեղի կունենա կարճ ժամկետներում»,-հայտարարեց Ռուբինյանը։
Անդրադառնալով Սերդար Քըլըչի հետ առաջիկա օրերի հանդիպմանը ԱԺ փոխխոսնակը հայտարարեց, որ երբ ժամանակը գա, հավելյալ տեղեկություններ կհայտնի։