Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի մանկատներում ներկայում գտնվում է 366 անչափահաս. Տաթևիկ Ստեփանյան
«Հայաստանի մանկատներում ներկայում գտնվում է 366 անչափահաս»,- ԱԺ-ում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ ժ/պ Տաթևիկ Ստեփանյանը։
Փոխնախարարի խոսքով նրանց մեծ մասն ունի հաշմանդամության ծանր ձև։
Նշելով, որ մանկատներում գտնվող երեխաների, որդեգրման դինամիկան վերջին տարիներին գրեթե չի փոխվել՝ Ստեփանյանը տեղեկացրեց, որ տարեկան միջինը որդեգրվում է 25 երեխա։
«Որդեգրվողներից 1-2-ը միջազգային որդեգրման» շրջանակներում է և Մեծամասամբ դրանք առողջական որոշակի խնդիրներ ունեցող երեխաներ են»,- ասաց է փոխնախարարը և հայտարարեց, որ հայաստանը միջազգային կոնվենցիայի մաս է կազմում, և նպատակահարմար չէ հրաժարվել միջազգային որդեգրման ինստիտուտից։