Ընտանեկան բռնությունների մասով հաշվառման մեջ է գտնվում 1917 անձ. Արմեն Ղազարյան
Իրավունք
11:01 08/09/2025
Հայաստան

Ընտանեկան բռնությունների մասով հաշվառման մեջ է գտնվում 1917 անձ. Արմեն Ղազարյան

«2025 թվականի 5 ամիսների ընթացքում ընտանեկան բռնությունների մասով կիրառվել է նախազգուշացման 234 դեպք, անհետաձգելի միջամտության 701 դեպք,  հաշվառման մեջ է գտնվում 1917 անձ»,-ԱԺ-ում հայտնեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Փոխնախարարը զեկուցեց «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնությունների ենթարկված մարդկանց պաշտպանության մասին» օրենքների նախագծերը։

 Նա նշեց, որ օրենքում լրացվող մեկ դրույթով պարտավորություն է սահմանվում բռնարարի համար կրել էլեկտրոնային հսկման միջոցներ։

Արմեն Ղազարյանը հայտնեց, որ բացասական վիճակագրությունը որոշակի աճ է գրանցվել նախորդ տարիների նկատմամբ՝ կարևորելով իրազեկվածությա բարձարացումը և պետական ապարատում հմտությունների զարգացումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընտանեկան բռնությունների մասով հաշվառման մեջ է գտնվում 1917 անձ. Արմեն Ղազարյան