Ուկրաինան սեփական արտադրության թևավոր հրթիռներով հարվածել է Դոնեցկին ու Մակեևկային. կան զոհեր
Քաղաքական
09:33 09/09/2025
Աշխարհ

Ուկրաինան սեփական արտադրության թևավոր հրթիռներով հարվածել է Դոնեցկին ու Մակեևկային. կան զոհեր

Դոնեցկը և նրա արվարձան Մակեևկան ենթարկվել են զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման։

Այս մասին հայտնել է «ԴԺՀ»-ի «ղեկավար» Դենիս Պուշիլինը։ Հրթիռակոծության և դրա հետևանքների կադրերը հրապարակվում են տեղական Telegram ալիքներով։

Հրապարակային տեղեկություններով՝ երկու մարդ զոհվել է, ևս 16-ը՝ վիրավորվել։

Պուշիլինի հայտարարության համաձայն՝ «ԴԺՀ»-ի վրա իրականացվել է համատեղ հարձակում՝ օգտագործելով հրետանի, Storm Shadow հրթիռներ և տարբեր հարձակողական անօդաչու թռչող սարքեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder