Ավինյանի բառերն ասում եմ՝ Սուրեն Գրիգորյանն ինձ ասում է՝ փողոցային... Նամյո՞կ է անում. Մեսրոպ Մանուկյան
Քաղաքական
13:28 09/09/2025
Հայաստան

Ավինյանի բառերն ասում եմ՝ Սուրեն Գրիգորյանն ինձ ասում է՝ փողոցային... Նամյո՞կ է անում. Մեսրոպ Մանուկյան

«Գնում եմ Ֆիրդուս թաղամաս, որտեղ Հասարակական կարգի պահպանության և ԳԱՍԿ վարչություններն էլ են, դուք պետք է հելնեք այդ մարդկանց չփղեք, որ փոշին ու ցեխը չլցնեն մարդկանց գլխին, խախտումը նկարում եմ, իմ էջին դնում, պաշտոնապես բողոքը քաղաքապետարան գրում եմ և գիտե՞ք ինչ են պատասխանում, ասում են ՝ հորս արև գնացել ենք՝ այնտեղ խախտում չենք արձանագրել, բա գժանոց չէ էտի»,-ավագանու նիստին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նա նշեց, որ Երանի քաղաքապետարանի կառույցն իր նամակով հենց իրենց են ձեռք առնում։

«Ասում են՝ գնացել եմ՝ այդ պահին այդ ավտոմեքենան այդտեղ չէր։ Բա ինչ, այդ  մեքենան կանգնելո՞ւ էր 5 ժամ կամ օր սպասեր, որ ձեր կառույցը գնար այնտե՞ղ, բա էդքանից հետո իմ տեղը դուք լինեիք՝ այդ կառույցին լուրջ կվերաբերվեիք.,-հայտարարեց Մանուկյանը։

Նշելով, որ ընդդիմությունը լավն էլ է տեսնում՝ ավագանու անդամը հիմնավորեց. «Բայց այն անքան փորքր է, որ 400 մլն դոլարը, որ դուք ծախսում եք, դրա մեջ այն ուղղակի կորում է»։

Մանուկյանը հայտարարեց, որ շինթույլտվությունների և հարկերի մասով բազմաթիվ առաջարկներ է հնչեցրել, բայց քաղաքապետարանում չեն լսել։

«Ձերոնց մոտը էդ ամբողջի գնահատականը տրվում է նարնով, թե ով ում հետ կապ ունի,  ու այն փաստարկված է, արդեն դրա ահմար կրուտիտի տեղ չունեք, որ ասեք, թե էդ մարդն ձեր հետ կապ չունի։

Խուժան բառապաշարն էլ ձեզանից եմ սովորել։ Ասեմ՝ մտնում եմ, նայում ՔՊ-ականներն ինչ են գրել, այդ բառապաշարը սովորում եմ, հելնում գրում եմ, Սուրեն Գրիգորյանն էլ ինձ ասում է՝ փողոցային։ Տիգրան Ավինյանի բառերն ասում ես՝ ասում է փողոցային։ Չեմ ջոկում Տիգրան Ավինյանին է մի բան նամյոկ անում, թե ինչ»,-հայտարարեց Մանուկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder