Ինչպե՞ս է Հայկ Մարությանը Մանումենտում կառուցում բազմաբնակարան շենք, այ էդ հարցն ինձ շատ է հուզում. Տիգրան Ավինյան
Քաղաքական
15:05 09/09/2025
Հայաստան

Ինչպե՞ս է Հայկ Մարությանը Մանումենտում կառուցում բազմաբնակարան շենք, այ էդ հարցն ինձ շատ է հուզում. Տիգրան Ավինյան

«Պարոն Զարոկյան, ձեր մատնանշած խեղաթյուրված փաստերի վերաբերյալ երեք բան ասեմ»,-Երևանի ավագանու նիստում արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Մինչ այդ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը հայտարարեց, որ Տիգրան Ավինյանն առանց մրցույթի երկու ընկերության Երևանի փողոցներում գովազդային վահանականեր դնելու իրավունք է տվել, որոնցից մեկը ներկայում Երևան Ավտոբուսի տնօրեն Էդուարդ Այվազյանն է, մյուսը նախարարի խորհրդական։

 Զարոկյանը նշեց որ Ալբերտ Ազարյանի մարզադպորցը 12 մլն դոլարով կառուցել է մի անձ, որը ՔՊ-ին մերձավոր է։

 «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամն իր ելույթում ցույց տվեց նաև Սևանի ափին գտնվող Տիգրան Ավինյանի հոր առանձնատունը՝ այն որակելով «Դղյակ»։

«Ջակուզի, ջեսկիներով, «Էյ ԹԻ ՎԻ», լողավազան, տեսնես աղջիկներին ով կբերի, երևի Ալեն Սիմոնյանը»,-ասաց Զարոկյանը։

Տիգարն Ավինյանը նշեց, թե Ալբերտ Ազարյանի մարզադպրոց է ակռուցվում, որը մեծ նախագիծ է և շինարարը այն պետք է իրականացնի մեկ տարվա ընթացքում։

Ըստ Ավինյանի՝ մեկ անձից գնումների դեպքում էլ 3 ընկերության ուղղվում է գնահարցում և նվազ գին առաջարկողի հետ էլ կնքվում է պայմանագիրը, իսկ մարզադպրոցի կառուցման որոշումը կայացրել է կառավարությունը, որովհետև 2027 թվականին այդ մարզադպորցում պետք է անցկացվի աշխարհի առաջնությունը։

«Ես մեկ-մեկ ապշում եմ, չնայած ապշելու բան չկա։ Գիտեք,, կարելի է ամեն ինչի անունը կոռուպցիա դնել, մեկ հարկանի առանձնատունը կարելի է կոչել «դղյակ»։ «Հետք»-ից պարբերաբար հարցումներ եմ ստանում՝ մոտավոր այս բովանդակությամբ՝ մինչև 2018 թվականը դուք սոված էիք, 2018 թվականից հետո կտրուկ հարստացաք։ Հետո հիշեցի, որ 2017 թվականին մի հայտարարագիր ունեի հանձնած, լավ էր հանձնել էի, ֆիքսեցի՝ կներեք ժողովուրդ, միայն ես այդ տարի, 28 տարեկանում, 30 մլն եկամուտ ունեի։ Հասկանում եմ ինչ եք ուզում արած լինել, բայց հենց կոռուպցիայի մասին եք ուզում մտածել, մի հատ առաջարկում եմ մտածենք , օրինակի համար, էն փաստի վերաբերյալ, թե ինչպես է Հայկ Մարությանը մանումենտում կառուցում բազմաբնակարան շենք, այ էդ հարցն ինձ շատ է հուզում»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder