Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ տապալված արտաքին քաղաքական կուրսի պայմաններում՝ Բաքուն ու Անկարան իրենց նախընտրությամբ Հայաստանն այս կամ այն կողմ են անում. Աբրահամյան
«Թուրքիան շարունակում է օդում սուր ճոճել` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում դնելով ադրբեջանական առաջնահերթությունները»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, հայաստանյան իշխանության բազմաթիվ զիջումները` Ցեղասպանության թեմայի միջազգային օրակարգից հանելուց մինչև Անկարային ռեգիոնի նայող կարգելը, ինչպես նման դեպքերում է լինում, որևէ արդյունքի չբերեց:
«Առկա իրողությունների և ՀՀ տապալված արտաքին քաղաքական կուրսի պայմաններում, Բաքուն ու Անկարան իրենց նախընտրությամբ Հայաստանն այս կամ այն կողմ են անում, լեգիտիմացնում իրենց ռազմական հանցագործություններն ու սրբագրում տարածաշրջանի պատմությունը»,- գրել է նա: