«Հրապարակ». Պետռեգիստրից մերժել են գրանցել Հովիկ Աղազարյանի հիմնած կուսակցությունը. Նոր համագումար են անելու
Օրվա մամուլ
08:27 09/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Պետռեգիստրից մերժել են գրանցել Հովիկ Աղազարյանի հիմնած կուսակցությունը. Նոր համագումար են անելու

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արդարադատության նախարարության պետական ռեգիստրը մերժել էր գրանցել ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությունը՝ ՄԱՍԿ-ը` Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը, որի հիմնադիր համագումարն անցած տարեվերջին էր կայացել։

Պետռեգիստրից նրանք դիտողություններ են ստացել և հոկտեմբերի 4-ին նոր համագումար են հրավիրելու, որպեսզի շտկեն մատնանշված թերացումները: Այս անգամ համագումարը կլինի ոչ թե «Մարիոթ»-ում, այլ՝ Կույրերի միավորման շենքում, որը դահլիճի վարձակալության համար անհամեմատ ավելի համեստ գներ է պահանջում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Պետռեգիստրից մերժել են գրանցել Հովիկ Աղազարյանի հիմնած կուսակցությունը. Նոր համագումար են անելու