Լեհ զինվորականները պնդում են, որ մի քանի անօդաչու թռչող սարքեր է խոցել
Քաղաքական
09:41 10/09/2025
Աշխարհ

Լեհ զինվորականները պնդում են, որ մի քանի անօդաչու թռչող սարքեր է խոցել

Լեհաստանում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնել է այդ երկրի օպերատիվ հրամանատարությունը։

«Մեր օդային տարածք մտած որոշ անօդաչու թռչող սարքեր խոցվել են»,-ասվում է հայտարարության մեջ։

Երկրի մի մասի վրայով օդային տարածքը փակ էր։

Ավելի ուշ լեհական ոստիկանությունը հայտնեց, որ խփված անօդաչու թռչող սարքը գտել է Չոսնովկա քաղաքում։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կառավարության արտակարգ նիստ է հրավիրել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder