Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 15։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Խ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Գարիկ Ա․-ի վարած «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր, 42-ամյա Սարգիս Զ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնում է shamshyan.com-ը;