18 արդարների գործով դատական նիստը մեկնարկեց ուշացումով. Լույս չկար
Իրավունք
16:38 10/09/2025
Հայաստան

18 արդարների գործով դատական նիստը մեկնարկեց ուշացումով. Լույս չկար

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ժամը 16։00-ին նախատեսված է 18 արդարաների գործով հերթական նիստը։ Այն մեկնարկեց բավականին ուշացումով, քանի որ դատարանի դահլիճը հոսանքարկված էր։

«Դատավարության հարգելի մասնակիցներ, շենքը հոսանքազրկվել էր»,-նիստը սկսելուն պես հայտնեց դատավոր Ֆարխոյանը։

Ի դեպ, երբ նիստերի քարտուղարը հայտարարեց. «Ոտքի՛, դատարանն է գալիս», Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նստած մնաց տեղում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder