Հայաստանի հավաքականների կազմերը՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում
Սպորտ
10:13 10/09/2025
Հայաստան

Հայաստանի հավաքականների կազմերը՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում կայանալիք Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ընտրանին կունենա հետևյալ կազմը.

Գառնիկ Չոլակյան (60 կգ)

Գոռ Սահակյան (71 կգ)

Սուրեն Գրիգորյան (88 կգ)

Սիմոն Մարտիրոսյան (110 կգ)

Գարիկ Կարապետյան (110 կգ)

Վարազդատ Լալայան (+110 կգ)

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը:

Կանանց թիմից աշխարհի առաջնությանը կմասնակցի Աննա Ամրոյանը (77 կգ):

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը:

Հայաստանի հավաքականի բժիշկը կլինի Դավիթ Մոսինյանը, իսկ կինեզիստը` Ռոզա Հովհաննիսյանը:

Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 2-11-ը:


Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի հավաքականների կազմերը՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությունում