Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետի որդին
Իրավունք
12:06 11/09/2025
Հայաստան

Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետի որդին

Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։ 

Ձերբակալության մասին Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին. «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder