Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, թե Հայաստանն այլևս Ռուսաստանի «կրտսեր եղբայրը» չէ
Քաղաքական
23:03 11/09/2025
Տարածաշրջան

Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, թե Հայաստանն այլևս Ռուսաստանի «կրտսեր եղբայրը» չէ

Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Ռուսաստանը այլևս չի ընկալում Հայաստանին որպես «կրտսեր եղբայր», և որ երկրների միջև հաստատվել են գործընկերային հարաբերություններ։

«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ այժմ բոլորովին այլ են՝ գործընկերային հարաբերություններ։ Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ ոչ թե ավագ-կրտսեր եղբոր նման է, այլ պարզապես գործընկերային հարաբերություններ է։ Այն, ինչին մենք փորձում էինք հասնել իրականում վերջին չորս տարիների ընթացքում»,- RTVI-ին տված հարցազրույցում ասել է Վահագն Խաչատուրյանը։

Նրա խոսքով՝ Երևանը ցանկանում է, որ «ռուս գործընկերները հաշվի առնեն Հայաստանի իշխանությունների անկախ որոշումները»։ Բացի այդ, քաղաքական գործիչը մեկնաբանել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, որն ասել էր, որ հանրապետությունը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության միջև։ Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանն ունի դիվերսիֆիկացված տնտեսություն։

«Դուք պետք է հարցնեք Օվերչուկին, թե այն ինչ է նշանակում։ Ամեն դեպքում, հիմա ոչ ոք մեզ ոչինչ չի ասում, և մենք ոչինչ չենք խախտում։ Այն պայմանները, որոնք կան ԵԱՏՄ-ի հետ՝ մենք աշխատում ենք այդ պայմաններում։ Եվրամիության հետ տնտեսական առումով գոյություն ունեցող պայմաններով էլ ենք աշխատում ենք։ Ամեն դեպքում, մինչև հիմա որևէ խնդիր չի առաջացել», -նշեց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder