Փաշինյանը Մոսկվա չէր գնա, եթե Պուտինի հետ հանդիպում նախատեսված չլիներ. Սիմոնյան
Քաղաքական
13:01 11/09/2025
Հայաստան

Փաշինյանը Մոսկվա չէր գնա, եթե Պուտինի հետ հանդիպում նախատեսված չլիներ. Սիմոնյան

«Հայաստանի իշխանության օրակարգում ռուսական ռազմաբազայի դուրս բերման հարց չի քննարկվել։ Նման խոսակցություններ մենք չենք ունեցել»,-լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով առաջիկայում Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին ու Վ. Պուտինի հետ հնարավոր հանդիպմանը՝ Սիմոնյանն ասել է.

«Կարծում եմ, երկրի ղեկավարը չէր գնա Մոսկվա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ»։

Ավելի վաղ կառավարության հերթական նիստերից մեկի ավարտին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ սեպտեմբերի վերջ նախատեսում է այցելել ՌԴ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder