Արմեն Դանիելյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր
Իրավունք
15:59 11/09/2025
Հայաստան

Արմեն Դանիելյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները: 

Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնացել է 66  պատգամավոր։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Լուսինե Աբգարյան՝ 1 կողմ, Արմեն Դանիելյան՝ 65 կողմ, Նելլի Բաղդասարյան՝ 0 կողմ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արմեն Դանիելյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավոր