Ոնց որ թուրքական շպիոն. 10 մեքենայով շրջափակել են երեխեն գիրկը. Վարդան Ղուկասյանը՝ որդու ձերբակալության մասին
Քաղաքական
16:05 11/09/2025
Հայաստան

Ոնց որ թուրքական շպիոն. 10 մեքենայով շրջափակել են երեխեն գիրկը. Վարդան Ղուկասյանը՝ որդու ձերբակալության մասին

«Այսօրվա դեպքը՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանի բերման ենթարկումը մանկապարտեզի բակում, նոր ապացույց է, որ Հայաստանում գործող իշխանությունը ոչ թե ժողովրդավարական պետություն է կառուցում, այլ հաստատում է բացահայտ բռնապետություն»,-նման հայտարարություն է տարածել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Երեխաների աչքի առաջ, մանկապարտեզի դռան մոտ, 7-8 մեքենայով իրավապահների իրականացրած այս գործողությունը ոչ թե օրենքի գերակայություն է, այլ իշխանական հաշվեհարդար՝ ընդդիմադիր քաղաքապետի դեմ։ Սա ոչ միայն քաղաքական հետապնդում է, այլև հասարակական ահաբեկում։

Հասարակությունը պետք է հստակ գնահատական տա․ պետություն, որը ձեռնոց է նետում ոչ թե հանցագործներին, այլ իր քաղաքական հակառակորդներին, չի կարող կոչվել ժողովրդավարական։ Սա պարզ ու կոպիտ ճնշում է՝ ուղղված այն մարդկանց, ովքեր համարձակվում են մասնակցել ընդդիմադիր գործիչների և եկեղեցական առաջնորդների դատերին։Կառավարությունը պարտավորվում է բացատրել՝ ինչու էր անհրաժեշտ նման ցուցադրական ուժի կիրառումը մանկապարտեզի բակում, երեխաների անմիջական ներկայությամբ։

Սա ոչ թե իրավական, այլ բարոյական հանցագործություն է՝ կատարած իշխանության անունից։ Այս ամենը վկայում է մեկ բան․ Հայաստանում իշխանությունը վերածվել է կամայականության և ահաբեկման գործիքի։ Ժողովուրդը չի կարող լռել, երբ նույնիսկ մանկության անմեղությունն է դառնում քաղաքական հաշվեհարդարի զոհ»,-ասված է հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ոնց որ թուրքական շպիոն. 10 մեքենայով շրջափակել են երեխեն գիրկը. Վարդան Ղուկասյանը՝ որդու ձերբակալության մասին