Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Եթե ընդդիմությունից որևէ մեկը 2 տարի չմասնակցեր նիստերին, մանդատից վաղուց զրկված կլինե՞ր
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընդդիմադիր պատգամավորները, որոնք ստիպված են ներկայանալ ԱԺ, առավոտյան գրանցվել, մասնակցել քվեարկություններին, որ բացակա չստանան, և մանդատից զրկվելու վտանգներ չառաջանան, մատնացույց են անում ԱԺ նիստերից հաճախ բացակայողներին, մասնավորապես` Իշխան Զաքարյանին, որն ամիսներ շարունակ չի երևում ԱԺ-ում:
«Ո՞ւր է Իշխան Զաքարյանը, ինչո՞վ է նա հիմնավորում իր բացակայությունները» հարցը նրանց շուրթերից չի իջնում: Ընդդիմության բարձրացրած հարցն ուղղեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ «Բժշկական թղթով, սրտի լուրջ խնդիրներ ունի»,- ասաց նա:
Փոխանցեցինք այն դիտարկումը, որ եթե ընդդիմությունից որևէ մեկը 2 տարի չմասնակցեր նիստերին, մանդատից վաղուց զրկված կլիներ, Սիմոնյանն ասաց. «Իրենք էլ են մերը, հիմա եթե ուզենայինք Իշխան Սաղաթելյանի հարցը բարձրացնեինք, կանեինք, ինքն էլ էր, չէ՞, բացակայել»: Քաղաքական բոյկոտը «ԱԺ կանոնակարգ» օրենքը թույլատրում է. «Դա հիմնավոր չէր, մի նստաշրջանում կարող ես հայտարարություն անել, որ բոյկոտում ես, բայց դրանից հետո՝ ոչ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։