Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շնորհակալ եմ, որ տղայիս վրա բռնաբարության փորձ կատարելու հոդված չդրեցին. Ղուկասյան
Սպասելի էր դատարանի որոշումը, բա օդի մեջ ստից էսքան բան արեցին, մի բան պիտի տային: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից որդուն` Սպարտակ Ղուկասյանին 2 ամսով տնային կալանք տալուն:
Անդրադառնալով ՔԿ-ի կողմից որդուն առաջադրված 2 նոր մեղադրանքին՝ Ղուկասյանը հեգնել է.
«Նիկոլից շնորհակալություն եմ հայտնում, որ տղայիս վրա բռնաբարության փորձ կատարելու հոդված չդրեցին: Ես էսպիսի պետություն չեմ տեսել, որ էսքան հոգս, պրոբլեմ պատճառի իր ժողովրդին: Ես գիտեմ, որ պետությունը պետք է թոթափի իր ժողովրդի պրոբլեմները: Սրանք ամբողջ երկիրը լցրել են բանտերը, նման բան մարդկանցից «обиженник»-ները կարող են անել»,- ասել է Ղուկասյանը: