«Ժողովուրդ». «Ընտրություններից սպասելիքս մեկն է՝ 2026 թվականին Հայաստանի վարչապետի անունը չպիտի լինի Նիկոլ Փաշինյան». Մարուքյան
Օրվա մամուլ
08:49 13/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». «Ընտրություններից սպասելիքս մեկն է՝ 2026 թվականին Հայաստանի վարչապետի անունը չպիտի լինի Նիկոլ Փաշինյան». Մարուքյան

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել արտախորհրդարանական ուժերի գործունեությունը 2026 թվականին Հայաստանում սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ դեռ վաղ է խոսել, թե ինչպես և ինչ մասնակցություն կունենան համապետական ընտրություններին:

Էդմոն Մարուքյանը նշեց. «Մենք ընտրություններին պատրաստվում ենք նախորդ ընտրության հաջորդ օրվանից: Ոչ թե մանդատի կամ խորհրդարանում անպայման հայտնվելու օրակարգով ենք շարժվում, այլ մեր մոտեցումը հետևյալն է. «երկրում պետք է իշխանությունը փոխվի: Ընտրություններից սպասելիքս մեկն է՝ 2026 թվականին Հայաստանի վարչապետի անունը չպիտի լինի Նիկոլ Փաշինյան: Ուրիշ սպասելիք չունեմ»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder