Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Աննա Մկրտումյանը, ում գործադիրում ավելի յուղալի պաշտոն է սպասվում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ՝ երեկոյան, ազատումների և նշանակումների ժամ էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աննա Մկրտումյանին ազատել էր առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Մկրտումյանը գործադիրում ավելի յուղալի պաշտոնում է նշանակվելու։ Նրան առաջիկայում նշանակելու են Միասնական սոցիալական ծառայության նորանշանակ պետ, Արսեն Թորոսյանի ընկեր Արտյոմ Սմբատյանի տեղակալի պաշտոնում։
Թորոսյանի կադրային ջարդից հետո կարծես թե թափուր տեղերն արագ-արագ լրացվում են։ Մկրտումյանը տեսչությունում տեղակալ է նշանակվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին. օրեր անց կլրանար նրա պաշտոնավարման 2 տարին։
Իսկ ինչ ունեցվածք է հասցրել ձեռք բերել Աննա Մկրտումյանը: 2021 թվականին նա գնել է բնակարան և ավտոկայանատեղի Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
2021թվականն այնքան բեղուն է եղել Մկրտումյանի համար, որ նույն տարում, բացի բնակարան և ավտոկայանատեղի գնելուց, նա ձեռք է բերել նաև 2014 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա։
Աննա Մկրտումյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2, 325 եվրո և գրեթե 1,6 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 4,5 մլն դրամ։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից Մկրտումյանը ստացել է 11 մլն 393 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է եղել և ամբողջ տարվա միակ եկամուտը։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 572 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Նրա հանգստի համար ճանապարհածախսը կազմել է 2 մլն դրամ։ Անշարժ գույքը վերանորոգելու համար Աննա Մկրտումյանը հատկացրել է 2,5 մլն դրամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։