Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Ինչու ՔՊ վարչության անդամ դառնալու համար չի առաջադրվել Հակոբ Արշակյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում ակտիվ քննարկում են՝ ինչու, այնուամենայնիվ, ամենակարկառուն ՔՊ-ականներից մեկը՝ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, կուսակցության ղեկավար մարմնում` ՔՊ վարչությունում ընդգրկվելու հավակնություններ չդրսևորեց, վարչության անդամի թեկնածություն չառաջադրեց։
Նրա մտերիմների կարծիքով, Արշակյանը շարքային ուսապարկերից տարբերվում է նրանով, որ միշտ ունեցել է սեփական կարծիք. եթե անգամ չի արտահայտել, միևնույն է՝ չի համաձայնել, չի գովերգել շեֆին և չի կրկնել նրա՝ իրեն դուր չեկած տեսակետները: Դրա համար էլ նախընտրել է չմտնել վարչություն, որտեղ Նիկոլ Փաշինյանի զինվորներն են, նրա յուրաքանչյուր անհեթեթությունը րոպե առաջ կրկնողներն ու նրա հրահանգով կամրջից նետվելու պատրաստ անձինք։ Արշակյանին հարցրինք իր չառաջադրվելու պատճառների մասին, կարճ-կոնկրետ պատասխանեց. «Ցանկություն չունեի»: Թե ինչու չուներ` չասաց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։