«Հրապարակ». Հիմա էլ Տիգրան Փոլադյանի կինն է իրավապահների թիրախում
Օրվա մամուլ
08:47 13/09/2025
Հայաստան

«Հրապարակ». Հիմա էլ Տիգրան Փոլադյանի կինն է իրավապահների թիրախում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ոչ յուրային դատավորները շարունակում են ոսկորի պես մնալ իշխանության կոկորդում: Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում է 2013 թվականից Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, որն ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի դուստրն է, Քեթրինի Միհրանի քեռու աղջիկը, Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի կինը:

Տ. Փոլադյանը, հիշեցնենք, կալանավորված էր մեկ տարի` առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեղադրանքով, և այս տարվա սկզբին է ազատ արձակվել։ Հիմա էլ կինն է իրավապահների թիրախում: Թե կոնկրետ ինչ գործով, մեզ չհաջողվեց պարզել:

Հիշեցնենք, որ 2022-ին Գլխավոր դատախազությունը միջնորդել էր ԲԴԽ-ին՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով, Անի Հարությունյանին մեղադրում էին կեղծ հայտարարագիր լրացնելու համար: Իսկ ամիսներ առաջ դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարան՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 13 անշարժ գույք՝ Երևանում, 1 անշարժ գույք՝ Կոտայքում, 3 անշարժ գույք՝ Վրաստանում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder