Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արման Անդրեասյանը 8:6 հաշվով հաղթեց ադրբեջանցի մրցակցին։ Ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ նա դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ճապոնացի ըմբիշի հետ:
Հիշեցնենք, որ ԱԱ-ում այսօր կայացել է ազատ ոճային ըմբիշների վիճակահանությունը։ Ըստ այդմ, սեպտեմբերի 13-ին պայքարի մեջ կմտնեն 61, 70, 86 և 125 կգ քաշային ըմբիշները։
Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝
61 կգ քաշային Մանվել Խնձրցյանի առաջին մրցակիցը իտալացի Պրոդուն էր։
70 կգ քաշային Արման Անդրեասյանը մեկնարկեց տաջիկ Ռասսադինի հետ պայքարով։
Մանվել Խնձրցյանը պարտվեց Օլիմպիական չեմպիոն, ռուս Զաուր Ուգուևին: