Սերդար Քըլըչը Սյունիքով անցնելիք ճանապարհը կոչել է «Զանգեզուրյան գիծ». Ոսկանյան
Քաղաքական
09:43 13/09/2025
Հայաստան

Սերդար Քըլըչը Սյունիքով անցնելիք ճանապարհը կոչել է «Զանգեզուրյան գիծ». Ոսկանյան

«Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը նույնիսկ Հայաստան այցից անմիջապես առաջ հարկ չի համարել օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված Սյունիք տեղանունը»,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա նշել է, որ Իգդիրում տված հարցազրույցում վերջինս թեև խուսափել է «միջանցք» տխրահռչակ բառից, բայց, այսուհանդերձ, Սյունիքով անցնելիք ճանապարհը կոչել է «Զանգեզուրյան գիծ»՝ նշելով որ դրա գործարկումը շատ կարևոր է Միջին Ասիայի և թյուրքական հանրապետությունների հետ Թուրքիայի կապն ապահովելու առումով։ 

«Ուշագրավ է նաև, որ թուրք բանագնացի կողմից ոչ միայն չի կիրառվել Հայաստանի պաշտոնական տեղանունը, այլ նաև նույնիսկ վաշինգտոնյան փաստաթղթերում արձանագրված «Թրամփի ուղի» («TRIPP») ձևը, իսկ այդ ամենը համեմվել է նաև միջինասիական հանրապետությունների թյուրքական լինելու հանգամանքի շեշտադրմամբ, ինչի «փայլփլուն» փաթեթավորման թիկունքում երևում են Էրդողանական վարչախմբի կողմից առաջ մղվող համաթյուրքականության պատրանքի ականջները»,- գրել է Ոսկանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սերդար Քըլըչը Սյունիքով անցնելիք ճանապարհը կոչել է «Զանգեզուրյան գիծ». Ոսկանյան