Անի Բադալյանը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումը Հաքան Ֆիդանի հայտարարության վերաբերյալ
Քաղաքական
12:51 14/09/2025
Հայաստան

Անի Բադալյանը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումը Հաքան Ֆիդանի հայտարարության վերաբերյալ

«Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետում ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ»,-այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելոբ ստորագրման ժամկետին վերաբերող հարցին։

«Երբ այս տարվա մարտի 13-ին հայտարարվեց Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին,  հայկական կողմը միաժամանակ հայտնեց համաձայնագրի արագ ստորագրման իր պատրաստակամությունը:

Այս մոտեցումը վերահաստատվեց օգոստոսի 8-ին համաձայնագրի նախաստորագրմամբ, որը, որպես խաղաղության հաստատումն արձանագրող կարևոր իրադարձություն, արժանացավ միջազգային լայն աջակցության: Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնագրի ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ»,-ընդգծեց Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում հայտարարել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը սպասվում է 2026 թվականի առաջին կեսին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder