30-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնի
Հասարակություն
20:38 14/09/2025
Հայաստան

30-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնի

Սեպտեմբերի 14-ին, ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73,5 կմ հատվածում, Ծովագյուղ գյուղի վարչական տարածքում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Սերյոժա Չ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Նարեկ Պ․-ին։

«Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։ Վրաերթի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-ասվում է shamshyan.com-ի տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
30-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնի