Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Երևանում վերջին մեկ տարվա ընթացքում գրանցված ավտոմեքենաների թիվն ավելացել է 11 հազարով»,-հրավիրված ասուլիսում ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այն վերջին տարիներին աճողական է։
Քաղաքապետը հայտարարեց, թե դրան զուգահեռ ավելացնում են ավտոբուսային գծեր, որոնք սահմանափակում են ստեղծում ավտոմեքենաների համար։
«Բայց երթևեկության փոփոխությունները, որ մենք այս տարի իրականացնում ենք, վստահաբար շատ դժգոհություններ եղան, որոշները շատ օբյեկտիվ և դրանցից եզրակացություններ արեցիք՝ լուսացույցների ռեժիմներ փոխելով, որը շարունակական պրոցես է։ Ուզում եմ արձանագրենք, որ սեպտեմբերի այս մի քանի օրվա տվյալներով երթևեկության խցանումների թիվը մոտավորապես 18%-ով պակաս է նախորդ տարվա այդ ժամանակահատվածի համեմատ»,-ասաց Ավինյանը և հայտարարեց, որ Երևանում որքան ավտոմեքենաներն ավելանան, այնքան նրանց դեմ սահմանափակումները պետք է ավելանան, որովհետև հանրային տրանսպորտը մի կետից մյուսը չի կարողանա հասնել։
Նա վստահեցրեց, որ ավտոբուսների ուշացման պատճառը ոչ թե ավտոբուսների քանակն է, այլ խցանումները։
«Մամուլում մենք ունենք ահռելի ծավալի սև փողերի շրջանառություն և կոռուպցիայի ծավալ և որոշ լրատվամիջոնցեր արդեն 7 տարի թիրախավորում են կոնկրետ պաշտոնյաների», հայտարարեց Ավինյանը՝ պատասխանելով ՔՊ-ի կողմից իրեն զոհաբերելու մասին լուրերի և ԱՆԻՖ-ի մասին հարցին։
Նա հայտնեց, որ 2017 թվականին եկամտի հայտարարագիր է տվել և այնտեղ ամեն ինչ նշված է .
«19-ամյա Տիգրան Ավինյանը նստած իր «Մերսեդես» ջիպի մեջ, չէր մտածում, որ առհասարակ ֆինանսական հաջողությունների խնդիր ունի, էլի»,-ասաց Ավինյանը և հավելեց. «Տիգրան Ավինյանի հայրն էլ չէր մտածում, ով երբևէ, որևէ տենդերի չի մասնակցել... Կարամ գնամ մինչև պապուս հասնեմ։ Բայց ուզում եմ ասել, որ այս մանիպուլյացիան, որ տեղի է ունեցել 7 տարի իրար հետևից կաթ-կաթ, որ քարը կծակի, թե Տիգրան Ավինյանը սոված էր ոչ մի բան չուներ... Բա ինչպես էր Լոնդոնում սովորել, ավտոմեքենաները որտեղ էին, այն ժամանակվա առանձնատունը՝ որտեղ, հեկտարներով հողերը՝ որտեղ... Ասեմ որտեղից, ժողովուրդ ջան՝ արդար քրտինքով աշխատած մինչև 2018 թվականն աշխատած»։
Նա վստահեցրեց, որ ներկայում իր ընտանիքի բիզնես-նախագծերը կապ չունեն համայնքի հետ և նաև հանրապետության։
«7 տարի ես կարդում եմ մամուլը, ոնց որ սերիալ լինի, էսօր ինչ եմ արել, ինչ է եղել, հիմա էլ ինձ պետք է զոհաբերեն»,-պատասխանելով ԱՆԻՖ-ի մսխումների մասին հարցին՝ ասաց նրա նախկին նախագահը և հիշեցրեց, թե այն ինչու էր ստեղծվել, և հավելեց.
«210 մլն դրամ ներդրում է ընկերությունը Հայաստան բերել։ 4.19 մլրդ դրամ է պետությունը ներդրել ԱՆԻՖ-ում, 800 աշխատատեղ է ստեղծվել, իսկ ընկերության դուստր ձեռնարկությունները 5.5 մլրդ դրամ է վերադարձրել պետությանը՝ հարկերի տեսքով»,-վստահեցրեց Ավինյանը։
Նա հայտնեց,որ հարցաքննվելէ ԱՆԻՖ-ի գործով։
«ԱՆԻՖ-ը ԱՄՆ-ում կիբեր անվտանգության մասնագետների պատրաստման ընկերության՝ Օրբիս ընկերության հետ միասին Հայաստանում ստեղծում են ձեռնարկություն, որի նպատական է Օրբիսի ծրագրով պատրաստել կիբերանվտանգության մասնագետների, որոնք պետք է իրենց ծառայությունները մատուցեին պետական և մասնավոր ընկերություններին, որը տեղի է ունենում պատերազմից հետո և Հայաստանն այդ առումով այնքան էլ ամուր չէր։ 10 ուսանող է ընտրում ամերիկայն կողմը, որը տիրապետում է ընկերության բաժնետոմսերի 51%-ը»,-հայտնեց Ավինյանը։
Նա նշեց, որ Քաղաքապետ դառնալուց հետո ծրագրի գործընկեր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության որոշմամաբ ԱՆԻՖ-ի ամբողջ փաթեթը տանում է նախարարության ենթակայության տակ և անում կադրային կտրուկ փոփոխություններ, իր խորհդականին է այնտեղ նշանակում, տնօրենին է փոխում, որը խորհրդի մյուս արտասահմանցի անդամների և Օրբիսի աշխատակիցների համար անընդունելի է լինում և հասնում են մի կետի, որտեղ բոլորը հրաժարվում են շարունակել իրենց գործունեությունը։
Ավինյանը դիմեց իրավապահներին՝ ասելով. «Փողերի լվացման թեմա է քննարկվում և իմ պատկերացմամբ այն կարող է իրականացվել մի պարզ պատճառով , իմ պատկերացմամբ CFW ընկերությունը, որը հիմնադրվել է ԱՆԻՖ-ի և երկու ընկերությունների՝ «Հայք» և «Արարատ» կողմից, որոնք ԱՄՆ-ում են գրանցված Օրբիսի կողմից և քննչականը պետք է այդ կապը պարզի»։
Ավինյանը ժխտեց, որ միջնորդել է իր կնոջ համադասարանցուն և իր համադասարանցուն ներգրավել ԱՆԻՖ-ի գործունեության մեջ՝ պնդելով, որ ամբողջն օրինական է եղել և ծրագրի պահանջներին համապատասխան։
«Դավիթ Փափազյանն ընտրվել էր կառավարության որոշ գործընկերների հետ հարցազրույցի արդյունքում։ Մի քանի հոգու հետ հարցազրույց էր իրականացվել և ընտրվել էր Դավիթ Փափազյանը, որը կրկին մեծ հիմնադրամներ էր ղեկավարել և ինքն էլ ֆինանսապես ապահովված մարդ էր այդ ժամանակ, ենթադրում եմ՝ հիմա էլ»,- հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԱՆԻՖ-ում պետական միջոցներն անարդյունավետ վատնելու փաստի վերաբերող հարցին։
Լրագրողը մինչ այդ դիտարկել էր, որ նախորդիվ Ավինյանի արած մեկնաբանությունից կարելի էր ենթադրել, որ այն ժամանակ էկոնոմիկայի նախարար աշխատող Վահան Քերոբյանը հանել է Փափազյանին ԱՆԻՖ-ի տնօրենի պաշտոնից և այն խորհրդի արտասահմանցի անդամների դուրը չէր եկել և նրանք դադարել էին համագործակցել ՀՀ-ի հետ։
Ավինյանը հայտարարեց, թե Քերոբյանի կողմից ԱՆԻՖ-ը նախարարության ենթակայության տակ տանելը, տնօրենին փոխելը բերել է հիմնադրամի քանդմանը։
«Արդյո՞ք Ֆրանսիայի նախկին վարչապետին հարցազրույցով էինք ընդունել՝ ոչ, այլ ընդունել էինք նրա փորձը։ Դոմինիկ Դվոլպելը և Իսիդորա Լուչիոլան առանց հարցազրույցի էին ընտրվել , ծանոթության միջոցով և իրենց առաջակվել է ընդգրկվել խորհրդի կազմում»,-ասաց Ավինյանը և հավելեց. «Դավիթ Փափազյանի հետ կառավարության որոշ անդամներով ենք հարցազրույց արել...
Ամեն տարի ԱՆԻՖ-ի գործունեությունը ենթարկվում էր միջազգային աուդիտի և գրեթե բոլոր տարիներին, ես հիշում եմ, այն իրականացնում էր «ՔեյԹիԷմՋի» ընկերությունը։ Եթե լրատվական ընկերությունները ցանկանում են բացահայտումներ անել, կարող են խնդրեն, ստանան այդ աուդիտորական ուսումնասիրություների տվյալները և տեսնեին, թե ինչ վատ, բո-բո բաներ էին արվում ԱՆԻՖ-ում»։