Անշուշտ, այս ամենի նպատակն ինձ վարկաբելկելն էր, բայց հակառակը եղավ. Միքայել Սրբազան
Իրավունք
16:49 15/09/2025
Հայաստան

Անշուշտ, այս ամենի նպատակն ինձ վարկաբելկելն էր, բայց հակառակը եղավ. Միքայել Սրբազան

Դատարանում ճառ հնչեցնելու համար ոտքի կանգնած Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատարանի դահլիճում ներկաները ողջունեցին ծափահարություններով։ Նա ասաց՝ խոսք չի պատրաստել, բայց Աստված կօգնի իրեն այդ հարցում։

«Անշուշտ,  այս ամենի նպատակն ինձ վարկաբելկելն էր, ցույց տալ հասարակության լայն զանգվածներին, որ հոգևորականը, որին դուք տարիներով այդքան հարգել եք, ընդամնեը սովորական հանցագործ էր»,-իր խոսքում ասաց Միքայել Սրբազանը։

Նրա կարծիքով, սակայն տեղի ունեցածը հակառակ ազդեցություն ունեցավ, հիմա իրեն ավելի շատ մարդ է ճանաչում նաև Հայաստանի սահմաններից դուրս։

Միքայել Սրբազանն ասաց, անցած 81 օրվա ընթացքում իր համար ամենատհաճ պահը դատարան գալն ու գնալն է։

«Եթե իմ եղբայրներին ու հարազատներին տեսնելու հնարավորությունը չլիներ ես չէի գա, թող առանց ինձ վճիռ կայացնեն»,-նշեց նա։

Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Միքայել Սրբազանն ասաց՝ մեծ խանդավառությամբ քննադատություն հնչեցրել է նաև 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց այդ հայտարարությունները հանցագործություն չեն դիտվել։

«Պատերազմական դրության ժամանակ ասել եմ, բայց հանցագործություն չի դիտվել։ 2021-ին ասել եմ նույն բաները, պարզվում է՝ հանցագործություն չեն տեսել։ 2022-ին տվել եմ հարցազրույց 168-ին, բայց հանցագործություն չեն դիտել։ Նույնն ասել եմ 2023-ին, ինձանից շատ ո՞վ է հարցազրույց տվել հոգևորականներից։ Ոչ բարով։ Երբ էլ դուրս գամ, կերազեք լրագրողներ, որ ես ձեզ հարցազրույց կտամ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder