Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գիրքը բյուրոկրատական համակարգերի և քաղաքական կամքի մասին է․ Արման Սաղաթելյան
Երևանում տեղի ունեցավ Ն. Դիքսոնի Զինվորական անձեռնհասության հոգեբանության մասին գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը. Թարգմանիչը պահեստազորի գնդապետ, Պաշտպանական հետազոտությունների անկախ կենտրոնի հիմնադիր Տիգրան Հովհաննիսյանն է։
«Սկզբնական շրջանում, քանի որ նայեցի, որ գրված է՝ „О психологии военной некомпетентности“, մտածեցի՝ եթե հոգեբանության մասին է, ուրեմն, պիտի լինի գիտահանրամատչելի մի գիրք։ Բայց, թերթելով գիրքը, տեսա՝ իսկապես այնտեղ կա հոգեբանություն և բավականին չուսումնասիրված։ Դա զուգադիպեց այն ժամանակահատվածին, երբ ազգը ճգնաժամի մեջ էր՝ պարտություն, պատճառներ, հետևանքներ և այլն։ Երբ խորացա ուսումնասիրության մեջ, զգացի՝ կան բաներ, երբ կոմպետենտությունը շատ ավելի կարևոր է էքստրեմալ վիճակներում, իսկ զինվորական ծառայությունը, հատկապես՝ բարձրաստիճան սպայական կազմի կոմպետենտությունը՝ էլ ավելի կարևոր։ Իհարկե, գրքի մանրամասն առավելությունների մասին ոչ մի թարգմանիչ, մասնագիտական խմբագիր չի կարող այնքան բան ասել, որքան գիրքն է ասում։ Ես պիտի խնդրեմ՝ կարդալ գիրքը, որովհետև ամեն մի բաժին նոր հարցեր է առաջացնում, նոր մտքեր է բերում, սկսում ես համեմատել մեր իրականությունը, մեր ապրած իրականությունը, հատկապես՝ ծանր կորուստներից հետո»,- իր խոսքում նշեց գրքի խմբագիր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը։
Քաղաքական գիտությունների թեկնածու Արման Սաղաթելյանն էլ ընդգծեց, որ գիրքն ընթերցելուց հետո հեաքրքիր բացահայտումներ է արել։
«Չնայած նրան, որ այս աշխատությունն ունի 50 տարվա վաղեմություն, կարծում եմ՝ արդիականությունը չի կորցրել և դեռ շատ երկար ժամանակ չի կորցնելու։ Այն, ինչ վերաբերում է մարդկային հոգեբանությանը, հավանաբար, շատ ավելի երկարատև և իներտ պրոցեսներ, քաղաքակրթությունների մեծ ցիկլեր են անհրաժեշտ, որպեսզի ինչ-որ հոգեբանական էլեմենտներ փոխվեն։ Երբ գիրքը կարդում ես, ասես՝ մի տեսակ երկրաչափական հետաքրքիր ֆիգուր լինի, որը բարդ ֆիգուր է՝ բազմակողմանի և նույնքան էլ շերտեր ունեցող, ասես՝ ոսկե կտավ նայես»,-ասաց Սաղաթելյանը։
Նրա առանձնացրեց մի քանի կարևոր առանձնահատկություն, ըստ որի գրքի գաղաքափարական թեզերը՝ բյուրոկրատական համակարգերի և քաղաքական կամքի մասին են։ Շնորհանդեսի ընթացքում տեսակապով ողջույնի խոսք հղեց բրիտանական օդուժի պահեստազորի կոմոդոր Կարլ Սքոթը, որը գրքի նախաբանի հեղինակն է։ Իր խոսքում նա նշեց․
«Մարդկանց երեք խումբ կա, որոնք մահացու սպառնալիք են ներկայացնում։ Նրանցից միայն մեկն է մեր թշնամին։ Երկրորդը՝ պետության քաղաքական ղեկավարությունն է։ Նրանք, որոնք չեն կարողանում հասկանալ այն պատերազմի բնույթը, որում նրանք ներգրավված են, ովքեր չեն հասկանում զինված ուժի սահմանները, ովքեր չեն հասկանում քաղաքականության ոլորտից անհրաժեշտ անցումը, ովքեր զինված հակամարտության մեջ են մտնում անձնական և կուսակցական պատճառներով, անխուսափելիորեն ուղեկցվող տառապանքներով և կորուստներով։ Երրորդ սպառնալիքը՝ գեներալներն են։ Նրանք են բանալիներն այն քաոսի կամ հաղթանակի, որը կհետևի հակամարտությանը։ Նրանք պրոֆեսիոնալ զինվորներ են և որպես այդպիսին, պետք է ներկայացնեին իրենց մասնագիտության լավագույն կողմերը։ Սակայն շատերը ձախողեցին և իրենց քայլերով քաոս բերեցին։ Հենց այս պատճառով է այս գիրքն այդքան կարևոր»։
Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի սոցիալական հետազոտությունների և հանրային քաղաքականության պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանն իր ելույթում նշեց, որ գրքի թարգմանությունը շատ լավ է արված։ Ինչ վերաբերում է աշխատության մասին նրա դիտարկմանն, ապա Դերլուգյանն ասաց․
«Ինչի մասին է գիրքը՝ տարբեր հիմարների, խաբեբաների մասին, որոնց հանդիպում ես աշխարհի, կարծես թե, լավագույն բանակներից մեկում է։ Բրիտանական բանակն՝ իր բոլոր սպաներով, կրած պարտություններով։ Սրանք այն մարդիկ են, որոնք դարձել են բրիտանական նավատորմի կապիտան, կապիտանի որդի, կապիտանի թոռ»։