Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀԿ-ն չի քննարկում ընտրությունների հարցը, զբաղված ենք իմպիչմենտի նախապատրաստություններով. Մամիջանյան
«ՀՀԿ-ն չի քննարկում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, որովհետև մենք զբաղված ենք իմպիչմենտի նախապատրաստություններով։ Հույս ունենք՝ մեր բոլոր գործընկերները մեզ դրանում կաջակցեն»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ ընդտրություն այսպես թե այնպես լինելու է, իսկ մինչև ընտրություններ Փաշինյանը անդառնալի բաներ կարող է անել։
Հարցին՝ ՀՀԿ-ի կողմից իմպիչմենտի հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպելու նպատակը ո՞րն, նա ասաց, որ այդ օրն ավելի շատ լուծումների մասին է։ «Ակնկալում ենք լսել լուծումներ, տարբերակներ, որոնք կիրառական հնարավոր են դարձնում Հայաստանում իշխանափոխությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում։