Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀԾԿՀ նախագահի գործողությունների մասով նախապատրաստում ենք հանցագործության մասին հաղորդում. Արմեն Ֆերոյան
«Մեր փաստաբանական խումբը խորը ուսումնասիրության է ենթարկում Հանրային ծառայությունները կարգավորող ահնձանժողովի(ՀԾԿՀ) գործունեությունը՝ քրեաիրավական կոնցեպտի շրջանակներում»,-հչավիրված ասուլիսում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ղեկավար Արմեն Ֆերոյանը։
Նա հայտնեց, որ այս պահին իրենց ձեռքի տակ եղած փաստաթղթերի ապացույցները բավարար հիմք են տալիս գալու այն հիմնավոր եզրահանգմանը, որ ՀԾԿՀ նախագահի գործողությունները կրում են «ենթադրյալ հանցագործության հատկանիշներ»՝ պաշտոնական լիազորության չարաշահման տեսանկյունից։
Նրա խոսքով՝ երբ Արբիտրաժային դատարանի դատական ակտը հրապարակվեց հանձնաժողովի նախագահը գրություն է ուղղել ՀՀ կառավարությանը՝ խնդրելով դրա հետ կապված կառավարության դիրքորոշում՝ այնտեղից միջազգային հարաբերությունների մասնագետի եզրակացություն է տրվում, որ Արբիտրաժային դատարանի որոշումը պատրադիր կատարման ենթակա է և պետք է կասեցվի ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի լիազորությունները։
Ֆերոյանը նշեց, որ այդ հարցով ՀԾԿՀ նախագահը Կարեն Կարապետյանի պաշտպանական թիմի նամակին լրիվ այլ պատասխան է տալիս։
«Դրա հետ կապված մենք նախապատրաստում ենք հանցագործության մասին հաղորդում, մասնավորապես գործ ունենք երկու հոդվածներով հանցակազմերի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դատական ակտը չկատարելը՝ ՔՕ 507-րդ հոդվածի համապատասխան»,-տեղեկացրեց Արմեն Ֆերոյանը։
«Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ բացի ՀԾԿՀ-ի տված աշխատանքային ֆոնդից, ամես ամիս մոտավորապես 150 մլն դրամ ավել տալիս է սեփականատերն իր գրպանից», ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը։
Նա անդրադարձավ կառավարիչ Ռոմանոս Պետրոյանի հայտարարությանը, թե ՀԷՑ-ում տասնյակ միլիոն դրամների պարգևավճարներ են տրվել։
«Պետական պարտք ներգրավելով իրենց պարգևատրումներ են տալիս, բայց երբ խոսը գնում է մասնավոր ընկերության մասին և միջոցները տալիս է բացառապես սեփականատերը, ապա այն խնդիր է»,-հայտարարեց Ղազինյանը և անդրադառնալով Ռոմանոս Պետրոսյանին՝ հավելեց. «Շատ դժվար է բանավիճել մի մարդու հետ, որն ուղղակի ինչ-որ բաներ է խոսում»։
Նշելով որ մի տարվա պարգևավճարները գումարել են և հայտարարում են, թե տասնյակ միլիոն դրամ պարգևավճարների մասին՝ Ղազինյանը նշեց,որ բարոյական կլիներ, եթե Ռոմանոս Պետրոսյանը ասեր, որ ՀԷՑ-ում աշխատելու է ՊՎԾ-ի աշխատավաձով։