Այդ համարձակությունը դրսևորել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը․ Ֆարմանյան
Իրավունք
19:00 15/09/2025
Հայաստան

Այդ համարձակությունը դրսևորել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը․ Ֆարմանյան

«Այսօր բոլորս միասին տառապում ենք դատավարություն կոչված այս ֆարսի համար»,- այս մասին Միքայել Սրբազանի գործով հերթական դատական նիստից հետո ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

«Այսօր էլ ականատես եղաք և ունկնդրեցիք, թե դատախազները պաշտպանության կողմի բերած փաստարկներին ինչ մակարդակի ռեպլիկներով արձագանքեցին։ Այս որակի, իրավական որևէ կատեգորիայի հետ առնչություն չունեցող մտքերը նույնիսկ մեկնաբանման ենթակա չեն, ուր մնաց թե նման մտքեր  արտահայտող պաշտոնյաներից ակնկալել հանրային ակտիվություն կամ իրենց ասածը հանրային հարթակում պնդելու  համարձակություն»

Փաստաբանի համոզմամբ՝ այդ համարձակություն դրսևորել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Աննա Վարդապետյանը Հանրային հեռուստաընկերության եթերում սկսել է քննիչի դերակատարությունն ու   հատ առ հատ, ըստ իր գնահատմամբ, այդ «ապացույցները» բարձրաձայնել և հիմնավորել։ Այսինքն՝ դատախազական այդ վերահսկողության ամբողջ ինստիտուտը ջարդուխուրդ անելով, հասել ենք այսօր են օրվան, որ  ունենք այս դատավարությունը։ Հետևաբար, այս  դատախազներն են, թե նախորդ դատախազները, որոնք քրեական հետապնդում հարուցելու որոշում են կայացրել, ըստ էության, կարևոր չէ»,- նշեց Ֆարմանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder